«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպաններ Կիմ Մին Ջեի և Դայո Ուպամեկանոյի ծառայություններով։
Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուն բարձր է գնահատում այս ֆուտբոլիստների ուժեղ կողմերը։ Սակայն կատալոնական ակումբը Կիմին և Ուպամեկանոյին կհավակնի միայն այն դեպքում, եթե կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն և մի շարք այլ ֆուտբոլիստներ լքեն թիմը։
Այս իրավիճակում «Բարսելոնան» իրավունք կունենա նոր պաշտպաններ գրանցել։
Ուպամեկանոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Կիմ Մին Ջեի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։