Շվեդիայի ազգային հավաքականի վինգեր Էնթոնի Էլանգան պաշտոնապես դարձել է «Նյուքասլի» խաղացողը։ Ինչպես տեղեկացնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը, 23-ամյա ֆուտբոլիստը «Նոթինգհեմ Ֆորեսթից» տեղափոխվել է շուրջ 61,4 միլիոն եվրոյի դիմաց։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են կնքել։
Էլանգան «Մանչեսթեր Յունայթեդի» սան է և «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում հանդես էր գալիս 2023 թվականի հուլիսից։