Անդրե Օնանան վնասվածք է ստացել. հայտնի են մանրամասները

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան ազդրի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ն։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա կամերունցին վնասվածքի պատճառով բաց կթողնի 6-ից 8 շաբաթ։ Դարպասապահը չի մասնակցի նախամրցաշրջանային մարզումներին և չի ունենա ժամանակ վերականգնվելու մինչև մրցաշրջանի սկիզբը։ Այս առումով, ակումբը քննարկում է մրցաշրջանի մեկնարկի համար մեկ այլ դարպասապահի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Օնանան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2023 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, բաց է թողել 65 գոլ և 11 անգամ անառիկ պահել դարպասը։