«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է իր թիմում տեսնել նոր աստղային խաղացողի։
Fichajes-ի տվյալներով՝ Ալոնսոյի թիրախը «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերն է։ «Սերուցքայինների» մարզիչը արգենտինացուն համարում է իդեալական խաղացող, որը կարող է որակապես ամրապնդել դաշտի կիսապաշտպանական գիծը։ Միաժամանակ, Խաբին հասկանում է, որ Մաքալիստերին գնելու համար «Ռեալ Մադրիդը» պետք է վաճառի Ռոդրիգոյին կամ մեկ ուրիշի։
«Ռեալը» կարող է Մաքալիստերի համար առաջարկել 100 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ալեքսիս Մաքալիստերը 26 տարեկան է։ Արգենտինացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։