Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը վնասվածք է ստացել

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը Մադրիդում կանցնի հետազոտություններ՝ աջ ոտքի մկանային վնասվածքի աստիճանը պարզելու համար, հաղորդում է The Athletic-ը։

Չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, «Ռեալ Մադրիդը» պարտվեց ՊՍԺ-ին (0-4) Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում։ 26-ամյա անգլիացին բաց թողեց հանդիպումը վնասվածքի պատճառով։

Ընդհանուր առմամբ, Տրենտը մրցաշարում անցկացրել է 5 խաղ և կատարել 2 գոլային փոխանցում։

Հունիսի 1-ին Ալեքսանդր-Արնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Լիվերպուլից» «Ռեալ Մադրիդ»։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2031 թվականը։