Մադրիդի «Ռեալը» և ՖԻՖԱ-ն համաձայնության են հասել, որ 2030թ․ աշխարհի առաջնության եզրափակիչը կանցկացվի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, հաղորդում է Marca-ն։
Համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ում Ֆլորենտինո Պերեսի և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հանդիպման ժամանակ՝ աշխարհի ակումբային առաջնության օրերին։
Հիշեցնենք, որ Մունդիալ-2030-ը համատեղ կընդունեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն։