«Ռեալի» հարձակվողը խաղադաշտից կբացակայի մի քանի շաբաթով

Մադրիդի «Ռեալի» 18-ամյա հարձակվող Էնդրիկը նորից ստացել է ազդրի մկանի վնասվածք և շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով, հայտնում է The Athletic-ը։

Ֆուտբոլիստն առաջին անգամ վնասվածք էր ստացել մայիսին՝ «Սևիլիայի» դեմ խաղում, ինչի հետևանքով բաց է թողել բոլոր հետագա հանդիպումները։ Չնայած դրան, Էնդրիկը միացել էր թիմին ԱՄՆ-ում՝ ԱԱԱ-ի շրջանակում, սակայն նախախաղային մարզման ժամանակ աշխատել է թեթև ռեժիմով։

Վերջերս վնասվածքը կրկնվել է մարզման ընթացքում։ Արդյունքում, բրազիլացին չի մասնակցի առաջիկա խաղերին։ Ըստ աղբյուրի՝ Էնդրիկը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 խաղի, խփել է 7 գոլ։