«Չելսիի» հարձակվող Պեդրո Նետոն կիսվել է իր սպասելիքներով ՊՍԺ-ի հետ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչից։
«Մենք ավելի քան պատրաստ ենք։ Կարծում եմ՝ պարզապես պետք է կենտրոնանանք մեզ վրա և տեսնենք, թե ինչ կլինի եզրափակչում։ Մենք իսկապես հույս ունենք, որ կարող ենք հաղթել։
Մենք շատ ուրախ ենք եզրափակիչ հասնելու համար։ Մրցաշարը, որին մենք մասնակցել ենք, անհավանական է, ուստի մենք պատրաստ ենք եզրափակչին, ցույց տալ մեր ֆուտբոլը և հույս ունենք, որ կարող ենք հաղթել։ Դա անհավանական կլինի։ Դա ևս մեկ երազանքի իրականացում կլինի։ Ես անհամբեր սպասում եմ այս եզրափակչին, կտեսնենք, թե ինչ կլինի», – Նետոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին» (2-0), իսկ ՊՍԺ-ն ջախջախեց «Ռեալին» (4-0)։
Թիմերի միջև եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 13-ին Արևելյան Ռադերֆորդում և կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։