«Բավարիան» հույս ունի պայմանագիր կնքել Լուիս Դիասի հետ։ Sport Bild-ի տվյալներով՝ մյունխենյան գրանդը «Լիվերպուլին» առաջարկել է 52 միլիոն եվրո Լուիս Դիասի համար։
Նշվում է, որ գումարը շատ ավելի քիչ է, քան 80 միլիոն եվրոն՝ այդքանն է պահանջում «Լիվերպուլը» Դիասի համար։ Ենթադրվում է, որ 28-ամյա Լուիս Դիասը բանավոր պայմանավորվածություն ունի «Լիվերպուլի» հետ. նա անպայման կազատվի 80 միլիոն եվրոյով այս ամռանը։
Միևնույն ժամանակ, «Բավարիան» պատրաստ չէ վճարել ավելի քան 60 միլիոն եվրո կոլումբիացու համար։ Լուիս Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 148 պաշտոնական խաղ՝ խփելով 41 գոլ և կատարելով 23 գոլային փոխանցում թիմակիցների համար։