«Թոթենհեմը» հայտարարել է «Վեսթ Հեմից» կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսի տեղափոխության մասին։
24-ամյա գանացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել և իր նոր թիմում կկրի 20 համարի մարզաշապիկը։
Sky Sports-ը նախկինում հայտնել էր, որ «Թոթենհեմը» գանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 55 միլիոն ֆունտ ստեռլինգ։
2024/25 մրցաշրջանում Կուդուսը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։