Մարկուս Ռեշֆորդը կարող է միանալ «Բարսելոնային», և կատալոնական ակումբի գլխավոր մարզիչն արդեն հաստատել է իր աջակցությունը տրանսֆերին, հայտնում է Sky Germany-ն։
Անգլիացի հարձակվողն ինքը նույնպես ցանկանում է տեղափոխվել «Կապտանռնագույնների» շարքերը։ Այս պահին անգլիական որևէ ակումբ «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկ չի ներկայացրել, ինչը բարձրացնում է «Բարսայի» հնարավորությունները։
Հիշեցնենք՝ Ռեշֆորդը նախորդ մրցաշրջանի գարնանային հատվածը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»՝ 17 խաղում խփելով 4 գոլ և կատարելով 6 ասիստ։
Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրված մնալ Լուիս Դիասով, բայց «Լիվերպուլը» տրանսֆերային բանակցությունների պատրաստակամություն չի ցուցաբերում։ Նշվում է նաև, որ Դիասը մոտ է «Բավարիա» տեղափոխությանը՝ արդեն համաձայնեցված պայմանագրային պայմաններով։