Մարկո Ասենսիոն մոտ է «Ֆեներբահչե» տեղափոխությանը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանացի հարձակվողը արդեն տվել է իր համաձայնությունը թուրքական ակումբին միանալու վերաբերյալ, և այժմ սպասվում է միայն ՊՍԺ-ի վերջնական հաստատմանը։ Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», սակայն ֆուտբոլիստն ընտրել է թուրքական տարբերակը։
Հիշեցնենք, որ 29-ամյա Ասենսիոն նախորդ մրցաշրջանի գարնանային հատվածը վարձավճարով անցկացրեց «Ասթոն Վիլայում»՝ 21 խաղում խփելով 8 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։