«Լիվերպուլի» հաջորդ խաղը «Պրեստոնի» հետ, որը կկայանա հուլիսի 13-ին, կնվիրվի ավտովթարի հետևանքով զոհված Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի հիշատակին։
Ինչպես հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում, մեկնարկային սուլիչից առաջ սգո միջոցառումները կսկսվեն «Լիվերպուլի» հիմնով և ծաղկեպսակի դրմամբ «Լիվերպուլի» տրիբունայի մոտ։ Խաղացողները խաղադաշտ կելնեն սև թևկապերով և մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը։
Կհրապարակվի նաև Դիոգուին և նրա եղբորը նվիրված հատուկ խաղային ծրագիր։ Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին «Լիվերպուլի» 28-ամյա խաղացողը մահացել է Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարից՝ իր եղբոր՝ Անդրեի հետ միասին։