«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Քրիստալ Փելասի» պաշտպան Մարկ Գուեհիի հետ պայմանագրի շուրջ, հաղորդում է հայտնի լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնության են եկել մինչև 2030 թվականը նախատեսված պայմանագրի շուրջ:
Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը ցանկանում է շարունակել կարիերան «Լիվերպուլում»:
Անցյալ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: