Ժոաու Ֆելիշը կարող է վերադառնալ «Բենֆիկա»

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է վերադառնալ «Բենֆիկա»։

Պորտուգալացիները հույս ունեն ձեռք բերել ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյով։ Այս մասին հայտնել է AS-ը:

«Բենֆիկան» խաղացողին առաջարկում է պայմանագիր մինչև 2031 թվականը։ Ավելի վաղ Ֆելիշը դրական էր արտահայտվել պորտուգալական թիմի գլխավոր մարզիչ Բրունո Լագեի մասին և խոսել էր մի օր Լիսաբոնի ակումբ վերադառնալու իր ցանկության մասին։

Ֆուտբոլիստը «Բենֆիկայի» համակարգում է եղել 2015-ից 2019 թվականներին, որից հետո 127,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ», սակայն չի տեղավորվել Դիեգո Սիմեոնեի թիմում։

«Չելսիի» հարձակվողը անցած մրցաշրջանի կեսն անցկացրել է «Միլանի» կազմում՝ խփելով երկու գոլ: