«Ռեալ Մադրիդը» և բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն՝ քննարկելու ֆուտբոլիստի ապագան իսպանական ակումբում։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջնական որոշումը կախված կլինի Ռոդրիգոյից, քանի որ մադրիդյան գրանդը պատրաստ է ընդունել նրա հեռանալը, եթե ֆուտբոլիստը որոշի լքել ակումբը։
Նշենք, որ Ռոդրիգոն «Ռեալ Մադրիդի» կազմում չի խաղացել Աշխարհի ակումբային առաջնությունում անընդմեջ հինգ խաղ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 24-ամյա բրազիլացու տրանսֆերով հետաքրքրված են «Բավարիան», «Արսենալը», «Ալ-Նասրը» և ՊՍԺ-ն։