Հայտնի է՝ ինչի մասին են զրուցել Հանս-Դիտեր Ֆլիկը և Մարկ-Անդրե տեր Շտեգենը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Մարկ-Անդրե տեր Շտեգենին ասել է, որ նրան տեսնում է թիմի երրորդ համարի դարպասապահ, հաղորդում է Sport.es-ը։

Հաղորդվում է, որ գերմանացի մասնագետը անկեղծ զրույց է ունեցել իր հայրենակցի հետ և բացատրել նրան, որ «Բարսելոնայի» նորեկ Ժոան Գարսիան պետք է դառնա թիմի հիմնական դարպասապահը, իսկ Վոյցեխ Շչեսնին՝ երկրորդ համարը։ Այսպիսով, Տեր Շտեգենը կմնա դարպասապահների շարքում երրորդ տարբերակը։

Նշվում է, որ Տեր Շտեգենը ընդունել է մարզչի այս որոշումը և մտադիր է մնալ «Բարսելոնայում»՝ կրկին դառնալու «կապտանռնագույնների» հիմնական դարպասապահը։