«Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը կարող է դառնալ իր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի թիմակիցը, որի հետ նրանք երկուսն էլ դարձել են աշխարհի չեմպիոններ 2022 թվականին։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Ինտեր Մայամին» բանակցություններ է վարում «Ատլետիկոյի» հետ 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ և առաջընթաց է գրանցել այդ բանակցություններում։
Դե Պոլը պայմանագիր ունի «Ատլետիկոյի» հետ մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ 2024/25 մրցաշրջանում Դե Պոլը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 53 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 3 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։