Ուգո Էկիտիկեն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեն կարող է շարունակել իր կարիերան «Լիվերպուլում», հաղորդում է Givemesport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները պատրաստ են բանակցություններ սկսել 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ։ Միաժամանակ, ակումբը ցանկանում է վաճառել հարձակվող Դարվին Նունյեսին՝ բանակցությունները հեշտացնելու համար։

Անցած մրցաշրջանում Էկիտիկեն խաղացել է 48 խաղ, խփել 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։