Ուելսի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող Գարեթ Բեյլը կիսվել է «Լոս Բլանկոսի» մարզիչ Խաբի Ալոնսոյի մասին իր կարծիքով։
«Այս պահին Ալոնսոն իր տրամադրության տակ ունի մեծ թվով խաղացողներ։ Ես ցանկանում եմ տեսնել շատ տրանսֆերներ և սպասում եմ լուրջ փոփոխությունների։ Ես սպասում եմ, որ խաղացողները կգործեն այնպես, ինչպես մարզիչն է ուզում։ Կարծում եմ, եթե ինչ-որ բան պատահի, Խաբին չի վախենա պահեստայիններին թողնել նրան, ում անհրաժեշտ է», – Բեյլի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Խաբի Ալոնսոն սկսել է աշխատել թիմի հետ հունիսի 1-ին՝ փոխարինելով Կառլո Անչելոտիին։ ԱՄՆ-ում ընթացող ակումբային աշխարհի առաջնությունում «Ռեալը» կիսաեզրափակչում պարտվեց ՊՍԺ-ին 0։4 հաշվով։