Գարեթ Բեյլ. ««Ռեալ Մադրիդի» համար նոր դարաշրջան է սկսվում»

«Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար նոր դարաշրջան է սկսվում։

Ավելի վաղ «Լոս Բլանկոսը» ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից (0-4) ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում։

««Բարսելոնային» և աշխարհին զգուշացրել են. «Ռեալ Մադրիդի» համար նոր դարաշրջան է սկսվում», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:

Նախորդ մրցաշրջանում «Լոս Բլանկոսը» նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, բայց Լա Լիգայում պարտվեց «Բարսելոնային»։ Չեմպիոնների Լիգայում «Ռեալ Մադրիդը» հասավ մինչև քառորդ եզրափակիչ փուլ։