Չորս ֆուտբոլիստներ կարող են լքել «Ռեալը»

«Ռեալ Մադրիդից» կարող են հեռանալ չորս խաղացողներ։

Carrusel Mercato-ն հաղորդել է, որ Գոնսալո Գարսիան, Ռոդրիգոն, Էնդրիկը և Դանի Սեբալյոսը կարող են լքել մադրիդյան ակումբը։ Նշվում է, որ Ռոդրիգոն չի մտնում «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ծրագրերի մեջ։ Բրազիլացին կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում, և մադրիդյան ակումբը կարող է լավ գումար վաստակել այս տրանսֆերից։

Ինչ վերաբերում է Էնդրիկին և Գոնսալո Գարսիային, ապա հավանական է, որ նրանցից մեկը կարող է լքել «Ռեալ Մադրիդը»։ Եթե առաջիկա շաբաթներին Էնդրիկի համար լուրջ առաջարկներ չլինեն, ապա Գոնսալոն կմեկնի վարձավճարով։