Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, խոսելով իր ապագայի մասին, նշել է, որ դեռ «Կրասնոդարի» խաղացող է և կենտրոնացած է նոր մրցաշրջանի վրա։ Նա ընդգծել է, որ տարիներ շարունակ տարբեր լուրեր են շրջանառվում իր հնարավոր տրանսֆերների մասին, բայց ինքը ուշադրություն չի դարձնում այդ ամենին՝ հավելելով. «Ինչ լինելու է՝ կլինի»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 35 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառը։