«Կոպենհագենի» հարձակվողը այսօր կժամանի Իսպանիա

«Կոպենհագենի» շվեդ հարձակվող Ռունի Բարգին այսօր՝ հուլիսի 11-ին, կժամանի Իսպանիա՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Մի քանի շաբաթ առաջ «Կոպենհագենի» հետ համաձայնության է եկել ավելի քան 2 միլիոն եվրոյի դիմաց, և անցել է նաև բժշկական զննում», – գրել է Ռոմանոն։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո։