«Չելսիի» հարձակվող Նոնի Մադուկեն կշարունակի իր կարիերան «Արսենալում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տրանսֆերի գումարը կկազմի ավելի քան 50 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ ներառյալ բոնուսները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա անգլիացին «զինագործների» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել մի քանի օր առաջ։
2024/25 մրցաշրջանում Մադուեկեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 խաղի, խփել 11 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։