«Նապոլին» շարունակում է հետաքրքրված լինել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի ծառայություններով:
The Mirror-ը հաղորդում է, որ իտալական ակումբը հույս ունի 20-ամյա արգենտինացուն ձեռք բերել 45 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Գարնաչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 58 խաղի, խփել 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։