«Ռեալ Մադրիդի» մարզիչ Խաբի Ալոնսոն խոստովանել է, որ սխալ է թույլ տվել՝ ընտրելով Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ խաղի (0:4) կազմը։
Փարիզցիները արագորեն վերացրին հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները՝ 24-րդ րոպեին խփելով երեք գոլ։ «Լոս Բլանկոսի» համար սա առաջին պարտությունն է նոր մարզչի գլխավորությամբ։
«Սխալվե՞լ եմ՝ այդքան շատ հարձակվողական խաղացողներ դնելով մեկնարկային կազմում։ Իհարկե։ Ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես մենք սպասում էինք», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։