Խաբի Ալոնսոն խոսել է Լուկա Մոդրիչի մասին

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին։

Հուլիսի 9-ին խորվաթ կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ խաղի 64-րդ րոպեին (0-4): Այս խաղը Մոդրիչի վերջինն էր «Ռեալի» կազմում, որի կազմում նա խաղում էր 2012 թվականից։

«Ռեալում» անցկացրած 13 տարիների ընթացքում Մոդրիչը բոլոր մրցաշարերում խաղացել է 597 խաղ և նվաճել 28 գավաթ, ինչպես նաև 2018 թվականին ստացել է «Ոսկե գնդակը»։

39-ամյա Մոդրիչը կշարունակի իր կարիերան «Միլանի» կազմում։

«Ակումբի լեգենդ, ֆուտբոլի լեգենդ։ Ես նրա թիմակիցն էի, իսկ հիմա՝ նրա մարզիչը։ Նրան հավերժ կհիշեն Մադրիդում», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։