Վոյցեխ Շչեսնի․ «Ֆուտբոլի և կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքը նրան դարձնում է այն ֆուտբոլիստը, ինչպիսին նա կա»

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է թիմի հարձակվող Լամին Յամալի մասին։

«Ֆուտբոլի և կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքը նրան դարձնում է այն ֆուտբոլիստը, ինչպիսին նա կա։ Մարդու բնավորությունը չես կարող փոխել։ Ասում են, որ Նեյմարը մեծ հաջողությունների չի հասել իր կարիերայում։ Բայց եթե Նեյմարը ֆուտբոլի և կյանքի նկատմամբ այլ մոտեցում ունենար, նա չէր դառնա շոու բեմադրողը», – Շչեսնիի խոսքերը մեջբերվում են Reddit-ում։

Կիրակի՝ հուլիսի 13-ին, Լամին Յամալը կդառնա 18 տարեկան։ Ֆուտբոլիստը արդեն 106 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում՝ խփելով 25 գոլ և կատարելով 34 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Վոյցեխ Շչեսնին վերջերս երկու մրցաշրջանով երկարաձգեց իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։