Վինիսիուսը կարող է լքել «Ռեալ Մադրիդը»

«Ռեալ Մադրիդը» չկարողացավ հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարի կիսաեզրափակչում Խաբի Ալոնսոյի թիմը պարտվեց ՊՍԺ-ին խոշոր՝ 0-4 հաշվով։

Հարձակվող Վինիսիուս Ժունիորը անհաջող ելույթ ունեցավ ԱՄՆ-ում։ Մադրիդյան ակումբը մտահոգված է բրազիլացու ցածր խաղամակարդակով, ինչպես նաև Կիլիան Մբապպեի հետ նրա վատ փոխազդեցությամբ։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Վինիսիուսը կորցրել է իր դերը վճռորոշ պահերին։ Այս ֆոնին «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը փոխել է Վինիսիուսի կարգավիճակը։ Մադրիդյան ակումբի նախագահն այլևս բրազիլացուն անձեռնմխելի չի համարում։

Վինիսիուս Ժունիորի գործող պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։