Տիբո Կուրտուան զանգահարել է Խավիեր Տեբասին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կոշտ քննադատության է ենթարկել Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին՝ կապված Իսպանիայի առաջնության մեկնարկի ժամկետի հետ։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, բելգիացին անձամբ զանգահարել է Տեբասին՝ առաջարկելով մի փոքր հետաձգել նոր մրցաշրջանի սկիզբը՝ ֆուտբոլիստների վերականգնման հնարավորությունն ապահովելու համար։

«Լա Լիգան միշտ նույնն է։ Նախագահի մեկնաբանություններն ինձ համար անընդունելի են։ Ես նման վարքագիծ չեմ տեսել ոչ Անգլիայում, ոչ Իտալիայում։ Մենք մասնակցել ենք Աշխարհի ակումբային առաջնությանը՝ հիանալի մրցաշարի, բայց հիմա պարզապես հանգստի կարիք ունենք։

Ֆուտբոլիստի առողջությունն ամենակարևորն է, և ես հույս ունեմ, որ առաջին տուրի խաղը կհետաձգվի։ Տեբասը միշտ փորձում է լինել ուշադրության կենտրոնում, իսկ ես այդպիսի նախագահ այլ տեղ չեմ տեսել», – նշել է Կուրտուան։