«Ինտեր Մայամին» և «Ատլետիկո Մադրիդը» շարունակում են բանակցությունները կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի շուրջ։
Լրագրող Թոմ Բոգերտի խոսքով՝ տրանսֆերի պայմանների վերաբերյալ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել, բայց բանակցություններում առաջընթաց է նկատվում։
Նշվում է, որ «Ինտեր Մայամին» «Ատլետիկոյին» կվճարի մոտ 15-20 միլիոն եվրո 31-ամյա ֆուտբոլիստի համար։
Ռոդրիգո դե Պոլի՝ «Ինտեր Մայամում» կարիերան շարունակելու ցանկության պատճառներից մեկը իր արգենտինացի թիմակից Լիոնել Մեսսիի հետ նույն ակումբում խաղալու հնարավորությունն է։