Պեդրո․ «Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հստակեցրել է, որ ցանկանում է ավարտել իր կարիերան «Բարսելոնայում»՝ գոնե թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելով։

Իսպանացի հարձակվողի խոսքով՝ իր կարիերայի ավարտը շատ մոտ է՝ հնարավոր է՝ արդեն հաջորդ ամռանը։

«Ես ակումբի նախագահի հետ քննարկեցի կարիերաս «Կամպ Նոուում» ավարտելու հնարավորությունը։ Հնարավոր է՝ այնտեղ ընկերական խաղ անցկացնեմ։ Ինձ համար «Բարսելոնան» ամեն ինչ է», – Պեդրոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ Պեդրոն «Բարսելոնայում» խաղացել է Պեպ Գվարդիոլայի օրոք։