Իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն մոտ է «Պարի Սեն Ժերմենից» «Ինտեր» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան ակումբը երկար ժամանակ է հետևում ֆուտբոլիստին, և այժմ կողմերը մոտ են գործարքին, որի արժեքը գնահատվում է 10-12 միլիոն եվրո։
Ասենսիոն, որը նախորդ կես մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրեց «Ասթոն Վիլայում», չի մտնում ՊՍԺ-ի ապագա ծրագրերի մեջ։ Նրա ներկայացուցիչները ակտիվորեն նոր ակումբ են փնտրում, իսկ «Ինտերը» նորից ակտիվացրել է հետաքրքրությունը։
Գործարքի հիմնական խոչընդոտը բարձր աշխատավարձն է. Ասենսիոն տարեկան 8 միլիոն եվրո է վաստակում Ֆրանսիայում, ու «Ինտերում» խաղալու համար նա ստիպված կլինի ընդունել զգալի կրճատում։
Հիշեցնենք, որ Ասենսիոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ֆեներբահչեն»։