«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Նոթինգհեմ Ֆորեստի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթի հետ անձնական պայմանագրի կետերի շուրջ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն ակումբները դեռ չեն համաձայնեցրել տրանսֆերը։ Ընդգծվում է, որ «Նոթինգհեմ Ֆորեստը» չի ցանկանում վաճառել թիմի առաջատարներից մեկին։
Ֆուտբոլիստը «Նոթինգհեմ Ֆորեստում» հանդես է գալիս 2022 թվականից։ 2024/25 մրցաշրջանում 25-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 խաղ, խփել 7 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։