39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կշարունակի իր կարիերան իտալական գրանդում։ Խորվաթ կիսապաշտպանը աշխատանքային պայմանագիր է կնքել «Միլանի» հետ։ Կողմերի միջև պայմանագիրը մեկ տարվա է, ինչպես հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մոդրիչը «Ռեալ Մադրիդից» հեռացել է որպես ազատ գործակալ։ Կիսապաշտպանը «Արքայական ակումբում» խաղում է 2012 թվականից։ Լուկայի վերջին խաղը «Սպիտակների» կազմում ՊՍԺ-ի դեմ հանդիպումն էր 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։
«Ռեալը» խոշոր պարտություն կրեց 0-4 հաշվով և լքեց մրցաշարը։ Մադրիդյան գրանդի կազմում Մոդրիչը չորս անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն և վեց անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը։