Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհունակություն է հայտնել թիմի խաղից և մասնավորապես՝ Ուսման Դեմբելեի ելույթից։
«Ես ինձ հրաշալի եմ զգում, որովհետև շատ լավ սկսեցինք խաղը և նույն կերպ էլ ավարտեցինք։ Այս պայմաններում խաղալը բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր պահին ենք հասել։ Մեր նպատակը պատմություն կերտելն է։
Դեմբելեն այս մրցաշարում առաջին անգամ խաղաց մեկնարկային կազմում։ Կարծում եմ՝ այս մրցաշրջանում նա մեր լավագույն խաղացողն է և արժանի է հաղթել ամեն ինչ», – Էնրիկեի խոսքերն է փոխանցում BBC-ն։