«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ուրախացրել է «Բարսելոնայի» երկրպագուներին՝ «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակով (4-0)։
«Խաղից հետո իմ հեռախոսը անընդհատ զանգում է՝ «Բարսելոնայի» երկրպագուների շնորհավորանքներից», – ասել է Լուիս Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն «Բարսելոնայում» աշխատել է 2014-ից 2017 թվականներին։