«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը հստակեցրել է իր ղեկավարներին, որ պատրաստ է լքել ակումբը: Այս տեղեկատվությունը տարածել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Աղբյուրի փոխանցմամբ, եթե շահավետ առաջարկ ստանա,մերսիսայդյան ակումբը բաց կթողնի Դիասին: Սակայն մերսիսայդցիները նախկինում հրաժարվել են վաճառել խաղացողին «Բավարիային» և «Բարսելոնային»:
Լրագրողի խոսքով՝ «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը վերջին օրերին նոր բանակցություններ է վարել «Լիվերպուլի» հետ, սակայն մինչ այժմ կողմերի միջև որևէ պայմանավորվածություն չկա: Անցյալ մրցաշրջանում 28-ամյա կոլումբիացին մասնակցել է 50 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: