Լամին Յամալ․ «Ես միշտ փորձել եմ իմ սեփական ճանապարհը գտնել»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պատասխանել է արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիի հետ համեմատություններին։

«Ես միշտ փորձել եմ իմ սեփական ճանապարհը գտնել։ Իհարկե, Մեսսին ինձ համար պատմության մեծագույն ֆուտբոլիստն է։ Նա ձախլիկ է, ինչպես ես։ Նա խաղացել է որպես աջ եզրային հարձակվող, ինչպես ես։ Մենք անկասկած շատ ընդհանրություններ ունենք, և դա նորմալ է։ Ես պարզապես ուզում եմ իմ սեփական ճանապարհը գտնել։

Մեսսին լեգենդար պատմություն գրեց։ Հուսով եմ՝ նմանատիպ հաջողակ կարիերա կունենամ։ Բայց ավելի կարևորը՝ ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ իմ ձևով, գրել իմ սեփական պատմությունը և համոզվել, որ մարդիկ կհիշեն Լամին Յամալի անունը», – Յամալի խոսքերն է մեջբերում Goal-ը։