Ջորդան Հենդերսոնը կվերադառնա Անգլիա

«Այաքսի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կվերադառնա Անգլիա։

O Jogo-ի փոխանցմամբ՝ 35-ամյա անգլիացին, որը հուլիսի 1-ին դարձել է ազատ գործակալ, կշարունակի իր կարիերան «Սանդերլենդում»։

Ջորդան Հենդերսոնը «Այաքսի» կազմում հանդես էր գալիս 2024 թվականի հունվարից։

2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։