Իտալական «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին մոտ է տեղափոխությանը Սաուդյան Արաբիա։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ալ Քադսիան» ամբողջությամբ համաձայնեցրել է տրանսֆերի պայմանները և 26-ամյա հարձակվողի համար կվճարի 67 միլիոն եվրո։
Աղբյուրի տվյալներով՝ սաուդյան ակումբը Ռետեգիին առաջարկել է աշխատավարձ, որը 6 անգամ գերազանցում է նրա վաստակը «Ատալանտայում»։
Հիշեցնենք, որ իտալացի ֆուտբոլիստը «Ատալանտա» էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը և դարձել էր Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ խփելով 25 գոլ։