FIFA Club World Cup. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» 🎥

Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով, փարիզյան ակումբի տպավորիչ հաղթանակով։

Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ֆաբիան Ռուիզը՝ Ռաուլ Ասենսիոյի սխալից հետո, իսկ 9-րդ րոպեին Անտոնիո Ռուդիգերի սխալից հետո գոլի հեղինակ դարձավ ՈՒսման Դեմբելեն։ 24-րդ րոպեին Ֆաբիան Ռուիզը երրորդ գնդակն ուղարկեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։

87-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Գոնսալու Ռամուշը, փոխարինման դուրս գալուց հետո գրավելով մադրիդյան թիմի դարպասը։

Հիշեցնենք, որ Ակումբային աշխարհի առաջնության եզրափակչում ՊՍԺ-ն կհանդիպի «Չելսիին», որը պայքարից դուրս է թողել «Ֆլումինենսեին»։

Հանդիպման տեսանյութը՝ քիչ անց։