«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական կիսապաշտպան Ջեյմս ՄաքԱթին կարող է փոխել ակումբը:
Ինչպես հայտնի է դարձել Sky Sports-ին, 22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են Անգլիական ակումբները: Նշվում է, որ «Քաղաքայինները» նրան գնահատում են ավելի քան 29 միլիոն եվրո, սակայն անգլիական գրանդը դեռևս չի նշել ճշգրիտ գումարի չափը:
Անցյալ մրցաշրջանում ՄաքԱթին բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 խաղի և խփել յոթ գոլ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել իր սանիին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։