«Ֆիորենտինան» հայտարարել է հարձակվող Էդին Ջեկոյին ձեռք բերելու մասին։ 39-ամյա հարձակվողը կնքել է մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորությամբ։
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում խաղացել է «Ֆեներբախչեի» կազմում և Թուրքիայի առաջնությունում անցկացրած 35 խաղում խփել է 14 գոլ։
Ջեկոն նախկինում խաղացել է նաև «Ինտերի», «Ռոմայի», «Մանչեսթեր Սիթիի» և «Վոլֆսբուրգի» կազմում։