Իսպանական «Բետիսը» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանիի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, անդալուզյան ակումբը ներկայացրել է 8 միլիոն եվրոյով առաջարկ, սակայն «ներաձուրիները» այն մերժել են։
Հաղորդվում է, որ իսպանացիները մտադիր են առաջիկայում բարելավել իրենց առաջարկը՝ 23-ամյա ալբանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու նպատակով։
Ասլանին ավարտված մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 13 միլիոն եվրո։ Խաղացողի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։