CONFERENCE LEAGUE. «Ուրարտուն» սեփական հարկի տակ պարտվեց «Նեմանին»

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» ընդունեց բելառուսական «Նեմանին»։ Հանդիպումը ավարտվեց բելառուսական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Հյուրերի կազմից աչքի ընկան Անտոն Սաչկովը և Պավել Սավիցկին, իսկ «Ուրարտուի» միակ պատասխան գոլը հեղինակեց Նիկոլայ Կալուկյանը։

Նշենք, որ 48-րդ րոպեին «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց նշանակված 11-մետրանոց հարվածը։

Հիշեցնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ Հունգարիայում։