«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Աշրաֆ Հակիմին պատասխանել է «Ռեալ Մադրիդից» իր հեռանալու վերաբերյալ հարցին։
««Ռեալ Մադրիդից» հեռանալը իմ որոշումը չէր։ Ես չէի պատրաստվում հեռանալ, բայց ակումբը որոշեց, որ ինձ պետք է վաճառեն», – DAZN-ին ասել է 26-ամյա ֆուտբոլիստը։
Չորեքշաբթի օրը մարոկկացին օգնեց փարիզյան թիմին հաղթել «Լոս Բլանկոսին» Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում (4-0)։
Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակիմին «Ռեալ Մադրիդի» սան է, բայց առաջին թիմում խաղացել է ընդամենը 17 անգամ։ 2018 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», իսկ 2020 թվականին մշտական հիմունքներով տեղափոխվել է «Ինտեր»։