Ֆրանսիական «Լիոնը» պահպանել է իր տեղը Լիգա 1-ում՝ Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբների վերահսկողության և կառավարման ազգային տնօրինության (DNCG) ընդունած որոշմամբ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հայտարարության մեջ ասվում է. «Այսօրվա որոշումն առաջին քայլն է «Լիոնի» նկատմամբ վստահությունը վերականգնելու ճանապարհին։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մեր մարզական նպատակների վրա՝ լիարժեք պատրաստվելով գալիք մրցաշրջանին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վտանգ կար, որ «Լիոնը» կտեղափոխվի Լիգա 2՝ ֆինանսական հաշվետվությունների խախտումների պատճառով։ Ակումբը բողոքարկել էր այդ որոշումը և ի վերջո հասել հաջողության։ Նախորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրել էր վեցերորդ տեղը Ֆրանսիայի առաջնությունում։