Եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը վերադարձել է «Արարատ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստն «Արարատում» հանդես է եկել նաև 2023 թ. փետրվարից հուլիս, մասնակցել 6 հանդիպման։ Նա 2023 թ. ամռվանից խաղում էր «Փյունիկում»։
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի «Արարատ» է վերադարձել փորձառու պաշտպան Արման Հովհաննիսյանը: 32-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել: Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանը 2022/23 մրցաշրջանում նույնպես հանդես է եկել «Արարատի» կազմում: Նա խաղացել է նաև «Փյունիկում», «Շիրակում», ուկրաինական «Զիրկայում», «Գանձասարում», ղազախական «Տոբոլում», «Արարատ-Արմենիայում», ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականում», ասվում է հայտարարության մեջ: